Թել Ավիվում Հայաստանի դեսպանին կանչել են Իսրայելի ԱԳՆ

Թել Ավիվում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանին կանչել են Իսրայելի ԱԳՆ:


«Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումից հետո արտաքին գործերի նախարարությունը խիստ բողոք է հայտնել Իսրայելում Հայաստանի դեսպանին»,- ասված է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: